29 April 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Նորություններ
Իրանի դեսպանությանը իրանագիտության մագիստրատուրա ընդունված ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ջերմ ու մտերմիկ հանդիպում
.
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը Երևանի պետական համալսարանի իրանագիտության մագիստրատուրա ընդունված ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ջերմ ու մտերմիկ հանդիպում Այս հանդիպմանը, որին մասնակցում էին նաև իրանագիտության ամբիոնի երկու վաստակաշատ դասախոսներ, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, ողջունելով իրանագիտության ոլորտի ուսանողներին և դասախոսներին, ընդգծեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի նշանակալի դերը Իրանի մշակույթի և քաղաքակրթության ճանաչման գործում` նշելով. «Հայաստանում իրանագիտությունը վաստակաշատ դասախոսների, հատկապես պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի գործունեության շնորհիվ, վերածվել է իրանասիրության։ Դուք՝ երիտասարդ իրանագիտության ուսանողներդ պետք է շարունակեք այս ուղին և նպաստեք այս ամբիոնի առավելագույն ծաղկմանն ու զարգացմանը, որպեսզի ապագայում դառնաք իրանագիտության ոլորտի ճանաչված դասախոսներ»։ Հանդիպման ընթացքում Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ոսկանյանը նաև առաջարկեց Երևանի պետական համալսարանում կազմակերպել «Իրանագետների միջազգային համաժողով»՝ հրավիրելով եվրոպական և Եվրասիայի երկրների իրանագետներին: Առաջարկը ջերմ ու դրական արձագանք ստացավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի կողմից։