26 November 2025
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Նորություններ
Հայաստանի ու Իրանի միջև կալանավորների փոխանակաման գործընթացն արագանում է
Հայաստանի ու Իրանի միջև կալանավորների փոխանակաման գործընթացն արագանում է
ԻԻՀ Փաստաբանների պալատի նախագահ Դոկտոր Ամինին և նրան ընկերակցուղ պատվիրակությունը, հանդիպել են ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրավական համագործակցությանը, դատապարտյալների արտահանձնման ընթացակարգերին, ինչպես նաև հանցագործությունների կանխման նպատակով իրավական իրազեկման մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը կարևոր ել են Իրանի Հայաստանի Փաստաբանների պալատների միջև համագործակցությունը և իրավական հարցերի շուրջ խորհրդակցությունները: Անդրադառնալով Հայաստանում դատական իշխանության փոփոխության ընթացքին, Արտակ Ասատրյանը կարևորել է հարգանքը կալանավորների նկատմամբ: Նա նշել է, որ Հայաստանի բոլոր բանտերում գտնվող իրանցի կալանավորներն ունեն կրոնական և ազգային ծեսերն իրականացնելու լիարժեք ազատություն: Պարոն Ամինին նշել է, որ երկու երկրները պետք է ստորագրեն հուշագիր՝ դատապարտյալների փոխանակաման վերաբերյալ և քայլեր կատարն՝ այդ գործընթացն ավելի արագ իրականացնելու նպատակով: Իրանի փաստաբանների պալատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանատան ջանքերն այս երկրում գտնվող իրանցի կալանավորների արտահանձնման գործընթացի կապակցությամբ: Նա հավելել է, որ պետք է օգտվել այնպիսի կառույցների ծառայություններից, իրնչպես՝ Փաստաբանական պալատները, որպեսզի դատաիրավական ոլորտի խնդիրների լուծման ընթացքն արագանա: