26 November 2025
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Նորություններ
Տեղի ունեցավ ԵԱՏՄ-Իրան առևտրի տան բացումը
Տեղի ունեցավ ԵԱՏՄ-Իրան առևտրի տան բացումը
Հունիսի 20-ին տեղի ունեցավ ԵԱՏՄ-Իրան առևտրի տան բացումը, որին ներկա էր Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ԻԻՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական Նաջաֆին, մի շարք հայ պաշտոնյաներ և հայ ու իրանցի առևտրականներ: Հանդիպման ըւնթացքում, Հայաստանում ԻԻՀ դեսպանն անդրադառնալով երկու երկրների ձեռքբերումներին, նշել է, որ այդ ձեռքբերումներից են եղել երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը, Հայաստանի «Մեղրի» և Իրանի «Արաս» ազատ առտևրի գոտիների ստեղծումն ինչպես նաև ԻԻՀ խորհրդարանի կողմից Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վավերացումը: Խոսելով այն մասին, որ այս առևտրի տունը կարող է նպաստել Իրան-Հայաստան բազմակողմանի համագործակցությանը, դեսպան Սաջադին կարևորել է նաև երկու երկրների աջակցությունը հայ և իրանցի գործարարներին: Խոսելով այն մասին, որ կենտրոնում հայ և իրանցի գործարարները կարող են կայացնել հանդիպումներ, դեսպանը հույս է հայտնել, որ կենտրոնը ավելի կմոտեցնի երկու երկրների գործարարներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը և փոխվարչապետի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նրանք անդրադարձել են երկու երկրների բարեկամական կապերին, հավելելով, որ կենտրոնը կարող է հնարավորություն ստեղծել երկու երկրների գործարարների ու առևտրականների համար՝ փորձի փոխանակման ու նախագծերի իրականացման հարցում: