26 November 2025
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Գազայի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը և այն որակել որ
.
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (WCC) գլխավոր քարտուղար Պիլայն ցնցված է և իր «զայրույթն» է հայտնել Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման լուրի կապակցությամբ, և որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ ։ WCC-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ հազարավոր պաղեստինցիներ, ովքեր արդեն կորցրել էին իրենց տները, ապաստան էին գտել Անգլիկան եկեղեցու կողմից ղեկավարվող հիվանդանոցում: Այս հարձակումը զանգվածային պատժիչ գործողություն է, որը միջազգային օրենքներով համարվում է ռազմական հանցագործություն: Պիլայը SIR- ին (Կատլիկ ամսագիր ) հղած հայտարարության մեջ հավելում է՝ Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին պատասխանատու ճանաչի խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար: Այս հարձակումը նույնիսկ հակասում է մեր միաստվածական արժեքներին այն է՝ պաշտպանել արդարությունը, նպաստել Աստծո և Քրիստոսի բոլոր արարածների համար խաղաղության և մարդկային արժանապատվության խթանմանը: Այս հարձակումն իմաստ չունի, քանի որ դա հարձակում էր հիվանդանոցի, եկեղեցու գույքի, հիվանդների և ընտանիքների դեմ, ովքեր ապաստան էին փնտրում իսրայելական անդադար ռմբակոծություններից: Պիլայը նաև նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն նույն օրը, երբ Երուսաղեմի եկեղեցու առաջնորդները խաղաղության համար աղոթքի օր էին կազմակերպել։ «Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այցելել Իսրայել, մենք նրան կոչ ենք անում դատապարտել հիվանդանոցի վրա այս նողկալի հարձակումը և պահանջել Իսրայելի կառավարությունից դադարեցնել Գազայի դաժան ռմբակոծությունը և բացել մարդասիրական միջանցքը»:- Պիլայ «Մերձավոր Արևելքը դարձել է բռնության և արյունահեղության թատերաբեմ, և եկել է ժամանակը պահանջելու արդարության վրա հիմնված խաղաղության նոր մոտեցում: Բռնությունը հանգեցնում է ավելի շատ բռնության, իսկ արյունահեղությունը՝ ավելի շատ արյունահեղության: Թող Գազայի ողբերգական իրադարձությունները նոր իրականության շարժառիթ հանդիսանան, որտեղ ապահովված կլինեն պաղեստինցիների ու իսրայելցիների խաղաղութունը, արժանապատվությունը և անվտանգությունը:» -Պիլայ Վերջում Պիլայն ասում է. «Այս ցավալի պահին մենք աղոթում ենք, որ «Ալ Ահլի» հիվանդանոցում սպանված մարդիկ և բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքը կորցրին այս հակամարտության ընթացքում, հանգչեն խաղաղությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։