26 November 2025
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև հեռախոսազրույցը
.
Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև հեռախոսազրույցըՉորեքշաբթի օրը երեկոյան դոկտոր Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգին, շնորհավորել է վերջինիս գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ՝ իր գոհունակությունը հայտնելով երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ու համաձայնագրերի իրականացման գործընթացի վերաբերյալ։Իրանի իսլամական հանրապետության նախագահն, անդրադառնալով Իրանի և տարածաշրջանի այլ երկրների միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիների բացման ու զարգացման մասին Հայաստանի կառավարության ծրագրին, նշել է. «Տարածաշրջանում կապի ուղիների և ենթակառուցվածքների բացման ճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցելու երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հիմնված բոլոր քայլերին ու հարթակներին և դա համարում է խաղաղության ամրապնդման, ինչպես նաև հարևան երկրների շահերի ապահովման ուղղությամբ արդյունավետ քայլ»։ Դոկտոր Ռաիսին, Կովկասն անվանելով խաղաղության ու կայունության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան, հավելեց. «Կովկաս տարածաշրջանի ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը կայուն է և պետք է զգոն լինել, որ կովկասյան տարածաշրջանը չվերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի։ Կովկասում առկա խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց կողմնակի անձանց միջամտության»։Նախագահը, հիշատակելով 3+3 հանդիպման հաջող կազմակերպումը Թեհրանում՝ որպես տարածաշրջանային հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելուն, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև առկա հարաբերությունները կարգավորելուն միտված կառուցողական քայլ, ընդգծեց. «Տարածաշրջանի երկրների փոխադարձ շահերն ապահովելուն ուղղած բարիդրացիական հարաբերությունների զարգացումը և հարաբերությունների ամրապնդումը Իսլամական հանրապետության հիմնարար քաղաքականությունն է»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի շարունակության ընթացքում, վերահաստատելով երկու երկրների տնտեսական համագործակցության որոլտի վերջին իրադարձությունները և տարածաշրջանի վերջին զարգացումները, ինչպես նաև պայմանավորվածությունների կատարմանն ու երկկողմանի համագործակցության առաջմղմանը միտված երկու երկրների պաշտոնյաների իրականացրած քայլերը՝ Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապերի ընդլայնումն անվանեց երկկողմ հարաբերությունները համակողմանի զարգացման ուղղությամբ երկու երկրների կամքի նշան։