News Agency:Հայտարարություններ
Մամուլի հաղորդագրություն
.
Մամուլի հաղորդագրություն  Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և համաչափ գործողությունները  և գրավյալ Պաղեստինում որոշ ռազմական կենտրոնների թիրախավորումը իրականացվել է  օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն և ի պատասխան սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակման, դիվանագիտական անձեռնամխելի վայր հանդիսացող Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության թիրախավորման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով  Սիրիայի կառավարության հրավերով Սիրիայում ներկա գտնվող ԻԻՀ ռազմական խորհրդատուների նահատակման: Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային կոնվենցիաների խախտում էր, որն արժանացավ բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների անմիջական արձագանքին և խիստ դատապարտմանը: Իրանի Իսլամական Հանրապետության՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացման գործում պաշտպանական միջոցների դիմելը  զսպող միջոց է և ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության և նրա շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդիր և անխոհեմ գործողության հետևանքների պատասխանատվությունը կուղղվի սիոնիստական ռեժիմին և նրա աջակիցներին: Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին և նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի և ագրեսիայի դեմ:   Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մամուլի բաժին - Երևան  
© 2019 - economy@mfa.ir