News Agency:Հայտարարություններ
Հայատանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի ելույթի տեքստը՝ օրինական պաշտպանության իծնե տրված իրավունքից օգտվելու Իրանի Իսլամակ
.
Հանուն Աստծո   Հայատանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի ելույթի տեքստը՝ օրինական պաշտպանության իծնե տրված իրավունքից օգտվելու Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունների մասին Հարգելի հյուրեր, շնորհակալություն եմ հայտնում այս ասուլիսին ներկա գտնվելու համար: Այսօրվա հանդիպումը նվիրված է  Արևմտյան Ասիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայում մեր դիրքերի և Դամասկոսում մեր հյուպատոսության  վրա ռազմական հարձակումների նկատմամբ Իրանի արձագանքին։  Վերջին մի քանի ամիսների ընթացքում սիոնիստական ռեժիմը բազմիցս ահաբեկչական գործողությունների ընթացքում հարձակվել է Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերի վրա և թիրախավորել մի շարք իրանցի ռազմական խորհրդատուներին:  Մենք բազմիցս զսպվածութլյուն ենք ցուցաբերել, որովհետև չենք ձգտում մեծացնել լարվածությունը Արևմտյան Ասիաում, բայց կարծես թե սիոնիստական ռեժիմը սխալ ազդակներ է ստացել այս դիրքորշումից և անցյալ շաբաթ  իր վերջին քայլով ԱՄՆ-ի արտադրության հրթիռներով հանդուգն հարձակում գործեց Դամասկոսում մեր երկրի դեսպանատան վրա, որն իրականում հարձակում է միջազգային կոնվենցիաների և միջազգային իրավունքի դեմ, և արդյունքում մեր յոթ ռազմական խորհրդատուներ, ովքեր ունեին պաշտոնական դիվանագիտական անձնագրեր և Սիրիայում էին գտնվում Սիրիայի պաշտոնական հրավերով, նահատակվեցին:  Տարածաշրջանում լարվածության և պատերազմի տարածումը կանխելու նպատակով մենք կոչ արեցինք շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի խոչընդոտների պատճառով, ցավոք, Անվտանգության խորհուրդը նույնիսկ առնվազն ագրեսիան և անձեռնմխելիություն ունեցող վայրերի վրա հարձակումները դատապարտող հայտարարություն չհրապարակեց, իսկ միջազգային իրավունքն ու Ազգերի Խարտիայի սկզբունքները նույնիսկ անտեսվեցին ու հերթական անգամ դրսևորեց  արևմտյան երկրների երկակի ստանդարտները։  Սակայն մենք տասը օր սպասեցինք դիվանագիտական ջանքերին՝ դատապարտելու և սիոնիստական ռեժիմի դեմ պատժիչ միջոցները դիտարկելու համար, և տարօրինակ է, որ նույն արևմտյան երկրները, շարունակական կապի դուրս գալով մեզ հետ, չդատապարտելով սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային կանոնների խախտումը, զսպվածության կոչ էին անում մեզ:  Բնական է, որ միջազգային համակարգի անգլուխ աշխարհում, երբ միջազգային կազմակերպությունները անտեսում են մյուս անդամների իրավունքները, իսկ հզորները աչք են փակում, պետք է հույսը դնես միայն ինքդ քո վրա և պաշտպանես սեփական շահերդ ու անվտանգությունը։  Այդ իսկ պատճառով Իրանն այլ ելք չուներ, քան պաշտպանել իր շահերը, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կիրակի առավոտյան գործողություններ են իրականացրել  օկուպացված տարածքի ներսում գտնվող թիրախների նկատմամբ։ Մեր հարձակումները սահմանափակ էին և ուղղված էին միայն այն կենտրոնների վրա, որտեղից սկիզբ են առել մեր և Դամասկոսում մեր դեսպանատան դեմ  իրականացված ռազմական հարձակումները ։  Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմի՝ մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, հասարակական կենտրոններ, դպրոցներ և համալսարաններ և հասարակ քաղաքացիներ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելմիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակներին:  Գործողություններն իրականացվել են ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի և պաշտպանության մեր օրինական ու ի ծնե տրված իրավունքի հիման վրա։   Դժբախտաբար, մեր օրինական և լեգիտիմ պատասխանից հետո եվրոպական և արևմտյան որոշ պետություններ Իրանի օրինական պաշտպանությունը որպես ագրեսիվ քայլ ներկայացրեցին, ինչը նշանակում է հող նախապատրաստել սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար։ Նրանք, ովքեր մեր պատասխանից առաջ մեզ հետ կապի էին դուրս գալիս և մեզ զսպվածության կոչ էին անում, հիմա իրենց դպրոցի երես առած աշակերտի հետ են կապ հաստատում, որպեսզի խոչընդոտեն նրանց նոր արկածախնդրությունը։ Անկարելի է  մի կողմից կոչ անել լարվածությունը նվազեցնելու մասին, իսկ մյուս կողմից մանկասպան ռեժիմին թույլ տալ տարածաշրջանը պատերազմի դաշտի վերածել։ Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն էլ Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի և թյուր դիրքրոշումն են տարածում Հայաստանում իրենց թվիթերյան էջում հայերենով և պարսկերենով։   Նրանք ցանկանում են հայ ժողովրդին  ենթարկել իրենց թյուր քաղաքանության ազդեցությանը և Իրանին  վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծավորությունը և չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ։  Այստեղ գիտեն, որ սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է և Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները  սպանվել են իսրայելական զենքով։ Մի փորձեք մաքրագործել այս ռեժիմին: Կեղտոտ թաշկինակը չի մաքրում ապակին: Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում կայունություն բերել: Ձեր պահվածքը և չարագործ ռեժիմին ձեր անտրամաբանական  աջակցությունը բացարձակ չարիքը սովորական երևույթ է դարձնում:  Եթե կայունություն եք փնտրում, ազնիվ եղեք։ : Ահաբեկչությունը վատ կամ լավ չի լնում:Եվ այս ընտրովի մոտեցումը միայն խրախուսում է սիոնիստական ռեժիմի արկածախնդրությունը և տարածաշրջանը տանում պատերազմի:  Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության և բարեկամության առանցքի վրա: Տարածաշրջանին և աշխարհին ուղղված մեր ուղերձը բոլոր ազգերի համար խաղաղության, անվտանգության և առաջընթացի մասին է ։  Հարևանության քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։ Մենք մեր հարևանների անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը:  Կեցցե Հայաստանը, կեցե Իրանը
© 2019 - economy@mfa.ir