Հայաստանում Իրանի դեսպան. «Ամերիկան չպետք է անտեղի միջամտի Իրանի և Հայաստանի հարաբերություններին»
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի մի հատվածում նշել է.
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը՝ զարգացնելու իր արտաքին հարաբերությունները, սակայն մենք դեմ ենք , որ որոշ մարդիկ ժողովրդավարության ու բարեփոխումների պատրվակով ցանկանում են միջամտել Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին, խաթարել այն ու ազդել հասարակական կարծիքի վրա։ Մենք չենք ցանկանում, որպեսզի Հայաստանում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ նրանք կարողանան մեր դեմ ստեր տարածել։
Վերջերս Ամերիկայից պատվիրակություն էր այցելել ՀՀ ԱԺ, և պատվիրակության ղեկավարը ելույթ ունենալով խորհրդարանում ոչ ճիշտ արտահայտություններ հնչեցրեց Իրանի հասցեին՝ ասելով, որ Իրանը ցանկանում է թուլացնել ժողովրդավարությունը Հայաստանում։ Ի՞նչ է սա նշանակում:
Ամերիկայի ասած ժողովրդավարությունը նշանակում է, որ յուրքանչյուր ոք ով ապահովում է նրանց շահերը, ժողովրդավար է, իսկ, ով չի ապահովում նրանց շահերը, ասում են, որ այնտեղ թուլացել է ժողովրդավարությունը:
Հայաստանի ժողովուրդը հասկացող ժողովուրդ է և ճանաչում է իր հարևաններին: Իրանը մշտապես եղել է նրանց հույսի աղբյուրն ու հենարանը։ Իրանի և Հայաստանի սահմանը կյանքի սահման է: Այս խոսքերը ցույց են տալիս, որ նրանք անհանգստացած են Իրանի նկատմամբ հայ ժողովրդի դրական վերաբերմունքից։
Որոշ ամերիկացիներ կամ քնած են, կամ բամբակ են մտցրել իրենց ականջների մեջ:
Ամերիկան ստեղծեց Թալիբանին, Ալ-Քաիդային և ԴԱԻՇ-ին, դրանք որքանո՞վ են տեղավորվում ժողովրդավարության հասկացության սահմաններում։
Գազայում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, արդյո՞ք նրանք կույր են ,չեն տեսնում, խուլ են, չեն լսում:
Իմ ուղերձն այն է, որ նրանք չպետք է անտեղի միջամտեն Իրանի և Հայաստանի հարաբերություններին, մենք գետի հատակի քարերն ենք, իսկ դուք՝ ջրի վրայի փրփուրները, այս գետում ջրի վրայի փրփուրն անհետանում է, իսկ քարը մնում է ։
Մենք այստեղ ենք և ուզում ենք այստեղ ապրել։
Ամերիկայի ցանկալի ժողովրդավարությունը եղել է Ամերիկայի ամենամահաբեր արտահանումը: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ամերիկան ձգտել է տապալել ավելի քան 50 օտարերկրյա կառավարություններ, որոնց մեծ մասն ընտրվել էր ժողովրդավարական ճանապարհով, ակնհայտորեն միջամտել է 30 երկրների ժողովրդավարական ընտրություններին և ավելի քան 50 օտարերկրյա առաջնորդների մահափորձ է կատարել:
Երբ որ գործում առկա են շահեր, ապա «Քեռի Սեմը» անգամ չի խնայի իր դաշնակիցներին: Ուկրաինայի և եվրոպական էներգետիկ ճգնաժամի դեպքում մենք տեսանք, թե ինչպես են եվրոպացիներին էներգիա վաճառում չափազանց թանկ գնով։
Միակ տեղը, որտեղ Ամերիկան չի միջամտել, հենց Ամերիկայի ներսում է, քանի որ Ամերիկան այնտեղ դեսպանատուն չունի։»