Միասին հանուն հզոր և բարգավաճ տարածաշրջանի
Մասուդ Փեզեշքիան՝ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ
10 հուլիսի, 2024 թ
Այժմ, երբ ժողովրդի քվեով ստանձնեցի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պատասխանատվությունը, այս ճանապարհի սկզբում կցանկանայի խոսքս հղել տարածաշրջանի մեր եղբայրներին, քույրերին և հարևաններին, որպեսզի կարողանանք միասնական քայլել կառուցողական երկխոսության և տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների միջև համագործակցության և համերաշխության ամրապնդման ճանապարհին:
Ղուրանի հավերժական ուսմունքներն են՝ «Եվ բոլորդ միասին ամուր բռնեք Աստծո պարանից ու մի բաժանվեք», «Համագործակցել քաջության և բարեպաշտության գործում և չհամագործակցել ագահության ու ագրեսիայի գործում», Սուրբ մարգարեի խոսքերն են՝ «Աստված օրհնի իմ մերձավորին», իսկ Իմամ Ալին, խաղաղություն լինի նրա հոգուն, ասել է․ «Տան մասին հարցնելուց առաջ հարցրու՛ հարևանի մասին»։ Սրանք մեզ առաջնորդող սկզբունքներն են:
Մենք ապրում ենք մեկ ընդհանուր աշխարհագրության սահմաններում, և լավ կյանքի հասնելու համար, որը իսլամի և բոլոր երկնային կրոնների իղձն է, պետք է ձեռք ձեռքի տված աշխատենք՝ ուժի տրամաբանության փոխարեն հենվելով տրամաբանության ուժի վրա և օգտագործելով ազգային հզորության բաղադրիչները, դրանց ներդրման մեջ մեր ազգերի և իսլամական ումմայի կենդանի ուժի աջակցությունը՝ հիմնենք ուժեղ տարածաշրջան:
Մինչ տարածաշրջանում չհասնենք միասնության և լուսավոր ապագայի ու աստվածատուր օրհնությունների և աշխարհաքաղաքական բացառիկ դիրքի ճիշտ օգտագործման համար չհամագործակցենք, տարածաշրջանի ընդհանուր զարգացման ու բարգավաճման համար հիմքեր չապահովենք, տարածաշրջանի երկրների զարգացման առանձին ծրագրերը լուրջ հաջողություններ չեն ունենա։
Տարբեր ոլորտներում տարածաշրջանային համախմբվածություն և համագործակցություն ստեղծելու նպատակով խոր, կառուցողական և նպատակաուղղված երկխոսությունը մեզ համար միակ ճանապարհն է՝ հաղթահարելու առկա մարտահրավերներն ու խժդժությունները, հաստատելու կայունություն և ամուր անվտանգություն և տարածաշրջանի ժողովուրդների՝ շահառուն դառնալու իրենց շնորհների ու հարստության: Աշխատանքիս սկզբում բարեկամության ու եղբայրության ձեռք եմ մեկնում տարածաշրջանի բոլոր հարևաններին ու երկրներին՝ այս նպատակն իրականացնելու և համագործակցության ուղղությամբ իրական և լուրջ քայլեր ձեռնարկելու համար։
Իրանը և նրա արաբ ու մուսուլման հարևանները միջազգային ու տարածաշրջանային բազմաթիվ հարցերում ունեն ընդհանուր տեսակետ և շահեր։ Մենք բոլորս դեմ ենք մի քանի հատուկ ուժերի կողմից համաշխարհային որոշումներ կայացնելու մենաշնորհին։ Մենք բոլորս դեմ ենք աշխարհի մասնատմանը և բևեռացմանը, որը հիմնված է մեծ տերությունների շահերի վրա։
Պաղեստինի բռնազվաթման հին վերքը բուժելը և դրա լուծումը բոլորիս խնդիրն է: Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով Գազայում սիոնիստական ռեժիմի բարբարոսական հարձակման դեմ Պաղեստինի ժողովրդի առասպելական տոկունությունը և Պաղեստինի դիմադրությունը, գտնում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար պետք է ճանաչվի Պաղեստինի ժողովրդի համակողմանի դիմադրության իրավունքը․ Պաղեստինը պետք է ձերբազատվի բռնազավթումից, ապահովի իր բնական ու ակնհայտ իրավունքները, հատկապես՝ անկախությունը և ինքնորոշման իրավունքը, և այս ազգի օգնությամբ պետք է վերջ դրվի սիոնիստական զավթիչ ռեժիմի բռնազավթմանը, ռասայական խտրականությանը, զանգվածային կոտորածին և պետական ահաբեկչությանը:
Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը մեր ընդհանուր ցավն է, և դրա արմատական բուժումը պահանջում է համագործակցություն: Տարածաշրջանի երկրների միջև ռազմական բախումներին պետք է վերջ դրվի իրավունքի, արդարության և ազգերի օրինական իրավունքների հիման վրա, իսկ ներքին ճգնաժամերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ներտարածաշրջանային ճգնաժամերի և հակասությունների շարունակությունը միայն Իսրայելի բռնազվթիչ ռեժիմի և արտաքին ուժերի օգտին է։ Տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են տնտեսական զարգացման և սոցիալական բարեկեցության, և կառավարությունները պետք է օգնեն միմյանց առաջընթացի համար: Իրանը պատրաստ է մասնակցել տնտեսական զարգացման ծրագրերին և հարևան երկրներում քաղաքացիական ենթակառուցվածքների և տրանսպորտային միջանցքների զարգացմանը, և փոխադարձաբար պատրաստ է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքների շրջանակներում հարևան երկրներին ներգրավել իր աշխարհագրության մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևանների հզորությունը համարում է իր սեփական հզորությունը և գտնում է, որ հարևանների հզորացումը չպետք է լինի միմյանց հաշվին։
Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանների հետ համագործակցության ընդլայնումն է, և նոր կառավարությունը կփորձի պահպանել և բարելավել ներկայիս կառավարության մոտեցումը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման հարցում, տարածաշրջանի երկրների միջև ակտիվ և փոխադարձ համագործակցության դեպքում խթանել նրանց հետ երկկողմ հարաբերությունները՝ հիմնված միմյանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքը սպառնալիք է տարածաշրջանի և միջազգային խաղաղության ու անվտանգության համար, և պետք է տարածաշրջանի երկրների ու աշխարհի համագործակցությամբ քայլեր ձեռնարկվեն առանց զանգվածային ոչնչացման զենքի Մերձավոր Արևելքի ուղղությամբ:
Ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատումը, սպառնալիքների դեմ պայքարը պահանջում է համագործակցության և կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծում իր հարակից երկրների միջև: Միջազգային համակարգի քաոսի և անցումային շրջանի կառավարումը պահանջում է տարածաշրջանային սիներգիայի և ծայրահեղականության և միջազգային ուժերի գերակայության հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններ: Այս շրջանակում արաբական և իսլամական երկրները կարող են պահպանելով իրենց մշակութային արժեքները և ապավինելով իսլամական խաղաղատենչ և հանդուրժողականության վրա հիմնված ուսմունքներին, լինել հիմնական կողմ՝ միջազգային երկխոսությունների և միջազգային խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերում: