News Agency:Հայտարարություններ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը
.
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեր երկրի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է վերջինիս՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Իր գոհունակությունը հայտնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների կապակցությամբ՝ Միրզոյանն ընդգծել է իր երկրի կառավարության քաղաքական կամքը՝ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ։ Ի լրումն դրա, նախարարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Իր աջակցությունը հայտնելով երկու երկրների միջև օրեցօր զարգացող հարաբերություններին՝ պարոն Արաղչին ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեր երկրի պատրաստակամությունը։ Նախարար Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը՝ աջակցելու տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությանը, միջազգային սահմանների անփոփոխելիությանը, հարևանների հետ Հայաստանի խաղաղ բանակցություններին՝ ևս մեկ անգամ հայտարարելով տարածաշրջանում կայուն խաղաղությանն աջակցելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին:  Պարոն Արաղչին նաև ընդգծել է տարածաշրջանի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության անփոփոխելիությունը։ Երկու կողմերը պայմանավորվել են մշտական խորհրդակցական հաղորդակցության մեջ լինել միմյանց հետ։
© 2019 - economy@mfa.ir