News Agency:Հայտարարություններ
Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» գրքի թարգմանության շնորհանդեսը
.
Նոյեմբերի 11-ին  Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր հավատարմատարի մասնակցությամբ Երևանում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, ներկայացվեց «Աբու Լալա Մահարի» գրքի պարսկերեն թարգմանությունը՝  Նորայր Մեհրաբյանի հեղինակությամբ։ Այս հանդիպմանը, որին ներկա էին մտավորականներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ և հայ հրատարակիչներ, ԻԻՀ ժամանակավոր հավատարմատարը, ողջունելով գրքի արժեքավոր թարգմանությունը՝  ընդգծեց երկու երկրների մշակութային կապերը ամրապնդելու կարևորությունը։ Հարկ է նշել, որ այս գիրքը նախկինում արդեն թարգմանվել է նաև այլ լեզուներով՝ այդ թվում անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն։
© 2019 - economy@mfa.ir