News Agency:Հայտարարություններ
Երկու երկրների մշակութային գործիչների ներկայությամբ տեղի ունեցավ «Սաադիի Գոլեսթանի ընտրանի» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
.
Երևանի Իսահակյանի անվան ազգային գրադարանում՝ Իրանի դեսպանատան հանրային դիվանագիտության ներկայացուցչի, մշակութի հարցերով խորհրդականի, գրողների, թարգմանիչների և երկու երկրների մշակութային գործիչների ներկայությամբ տեղի ունեցավ «Սաադիի Գոլեսթանի ընտրանի» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը Այս աշխատանքը, որը նվիրված է Յուսեֆ Միրզոյանի հիշատակին և նրա գրչին է պատկանում, հրատարակվել է Նիքիդ Միրզոյանի վերջնական խմբագրությամբ և համարվում է պարսկական գրական ժառանգությունը հայ հասարակությանը ներկայացնելու կարևոր քայլ։ Միջոցառման ժամանակ Նիքիդ Միրզայանը, անդրադառնալով Սաադիի համաշխարհային արժեքին, նշեց, որ այս գրքի հրատարակումը կարող է նպաստել Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։ Դեսպանության հանրային դիվանագիտության բաժնի ներկայացուցիչ տիկին Ռաեֆիփուրը Գոլեսթանի բարոյական և մարդասիրական ուղերձը համարեց ազգերի միջև խաղաղություն և բարեկամություն ներշնչող՝ հավելելով. «Աշխարհում, որը երբեմն տառապում է բռնությունից, անվստահությունից և ազգերի միջև հեռավորությունից, Սաադիի ուղերձը դեռևս կենդանի է. ուղերձ, որը մարդուն տեսնում է սահմաններից, ռասաներից և էթնիկ պատկանելությունից այն կողմ և աշխարհը համարում է մեր ընդհանուր տունը»։ Հաջորդիվ, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատության մշակութի հարցերով խորհրդական պարոն Ասադի Մովահեդը նույնպես իր գնահատանքը հայտնեց կատարված գիտական և մշակութային ջանքերի համար և ընդգծեց. «Գիտական և գրական հավաքույթները աստվածային և հոգևոր ոգեշնչումներով լի հավաքույթներ են. հավաքույթներ, որոնք հսկում են աստվածային հրեշտակները»։ Արարողությունն ավարտվեց գրականագետների ելույթներով և գրքի որոշ հատվածները ուսումնասիրելով։ Հարկ է նշել, որ սույն գիրքը հրատարակվել և տպագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։  
© 2019 - economy@mfa.ir