News Agency:Հայտարարություններ
.
Անցկացվեց սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը
.
2026 թ. հունիսի 23-ին Երևանում անցկացվել է Իրանի և Հայաստանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը, որը նախագահում էին Իրանի Ճանապարհային տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների կազմակերպության գլխավոր ղեկավար, Տրանսպորտի և ճանապարհաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը: Նիստին մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև տրանսպորտի, ենթակառուցվածքների և մաքսային մարմինների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճանապարհային տուրքերի նվազեցման, տրանսպորտային և ճանապարհային հարցերի կարգավորման նպատակով համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման, երկրորդ սահմանային կամրջի կառուցման, երկու երկրների մաքսակետերում բեռնատարների անցունակության կարողությունների ավելացման և սահմանային տերմինալների զարգացման հարցերը։
© 2019 - economy@mfa.ir