News Agency:Հայտարարություններ
.
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ և Պլանավորման ու բյուջեի կազմակերպության նախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի հանդիպումը Հայաստանի Հանրապետությ
.
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ և Պլանավորման ու բյուջեի կազմակերպության նախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին հանդիպում և քննարկում է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակը և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը՝ տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի, տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Կողմերը նաև քննարկել են երկու երկրների միջև սահմանային անցակետի արդիականացման և թողունակության մեծացմանն առնչվող հարցերը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները կնպաստեն առևտրաշրջանառության դյուրացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և Իրանի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը։ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին և Մհեր Գրիգորյանը, որպես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, կարևորել են հանձնաժողովի գործունեության շարունակականությունը՝ երկկողմ համագործակցության հետագա խորացման գործում, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները տվյալ ձևաչափի շրջանակում։
© 2019 - economy@mfa.ir