News Agency:Հայտարարություններ
.
Իրանի նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակի մեծարման արարողությունը՝ «Մինչև վերջին պահը հանուն հայրենիքի» առանցքով տեղի է ունեցել Եր
.
 Երևանի Կապույտ մզկիթում անցկացվեց Իրանի նահատակ առաջնորդի հիշատակի միջոցառումը Չորեքշաբթի՝հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում անցկացվեց Իրանի նահատակ առաջնորդ, այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված «Մինչև վերջին պահը՝ հանուն հայրենիքի» խորագրով միջոցառումը ։ Միջոցառմանը մասնակցել են հայ մտավորականներ, Հայաստանում բնակվող իրանցիներ, մշակութային գործիչներ և այլ անձինք։ Միջոցառումը արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը։ Միջոցառման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրաղլամին իր ելույթում անդրադարձավ Իրանի նահատակ առաջնորդի անհատականությանը և դիրքին՝ ընդգծելով առաջնորդի ներդրումը Իրանի արժանապատվության, անկախության և զարգացման գործում։ Դեսպանը նշեց, որ առաջնորդը մինչև իր կյանքի վերջին պահը աշխատել է հայրենիքի փառքի համար և ի վերջո իր կյանքը նվիրաբերել է այդ ճանապարհին։ Դեսպան Շիրղոլամին նաև անդրադարձ կատարեց հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին ժողովրդի լայն մասնակցությանը ՝ բնութագրելով այն որպես երախտագիտության, հավատարմության նշան, ինչպես նաև անկախության, արժանապատվության ու դիմադրության գաղափարների հետ խոր կապի խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ նահատակ առաջնորդի հիշատակը և գաղափարները ոգեշնչման աղբյուր կլինեն ապագա սերունդների և աշխարհի ազատատենչ մարդկանց համար։ Այնուհետև մի շարք հայ քաղաքական և մշակութային գործիչներ ելույթներ են ունեցել՝ անդրադառնալով Իրանի նահատակ առաջնորդի անհատականությանն ու գործունեությանը։ Միջոցառմանը զուգահեռ կազմակերպվեց նաև Իրանի նահատակ առաջնորդի կյանքի մասին լուսանկարների ցուցահանդես։
© 2019 - economy@mfa.ir