News Agency:Հայտարարություններ
.
«ԱՊՐԻ Արմենիա» ինստիտուտի և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության համատեղ նիստի անցկացումը Կապան քաղաքում
.
  2026թ. հուլիսի 22-ին, Սյունիքի մարզկենտրոն,Կապան քաղաքում մեկնարկեց ԱՊՐԻ հետազոտական ինստիտուտի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության կազմակերպած համատեղ համաժողովը` «Իրան-Հայաստան ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո» խորագրով: Համաժողովի բացման արարողության շրջանակում ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իրենց ելույթներում, անդրադառնալով շրջակա միջավայրի փոփոխություններին և Հարավային Կովկասում ընթացող դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումներին, և երկու երկրների ռազմավարական գործընկերության հետագա զարգացման նպատակով ընդգծեցին, Իրանի և Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները նոր իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտության կարևորությունը։ Բանախոսները նաև, ընդգծելով Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար, կարևորեցին երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնումը՝ մարզի զարգացմանը նպաստելու և նրա դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Կապանի համաժողովը տևեց մեկուկես օր, որի ընթացքում իրանցի և հայ փորձագետները կարծիքներ փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների և դրանց ազդեցությունը Իրանի և Հայաստանի հարաբերությունների վրա, ինչպես նաև նոր պայմաններում Իրանի և Հայաստանի տնտեսական համագործակցության և տարածաշրջանում արտաքին ուժերի դերի վերաբերյալ։
© 2019 - economy@mfa.ir