18 September 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
.
ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարի հանդիպումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվացքների նախարարի հետ
.
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով տեղակալ դոկտոր Ղանբարիի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում վերջինս հանդիպում և զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Դավիթ Խուդաթյանի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն վերջերս կատարած այցի արդյունքներն ու ձեռքբերումները: Կողմերը, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների ռազմավարական կարևորությունը, շեշտել են երկկողմ համագործակցության շարունակականության և ընդլայնման անհրաժեշտությունը, հատկապես ենթակառուցվածքների, տրանսպորտի և հաղորդակցության ուղիների զարգացման ոլորտներում: Երկուստեք մտքեր են փոխանակվել նաև հետագա համագործակցության ծրագրերի և ուղղությունների շուրջ՝ հարաբերությունների առավել զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: