18 September 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
.
Սիսիանում անցկացվեց Հայաստանի և Իրանի մշակույթի և խոհանոցի հինգերորդ «Նավասարդ» փառատոնը։
.
Սիսիանում մեկնարկել է «Նավասարդ» Հայաստան-Իրան մշակութային և խոհարարական 5-րդ փառատոնը Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին , Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Շիրղոլամիի, Սիսիանի քաղաքապետ Առաքելյանի և Լահիջանի քաղաքապետ Զենդեդելի մասնակցությամբ մեկնարկել է «Նավասարդ» Իրանի և Հայաստանի մշակութային և խոհարարական 5-րդ փառատոնը: Փառատոնի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողները, անդրադառնալով Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև առկա խոր պատմական, մշակութային և բարեկամական կապերին, ընդգծել են նման միջոցառումների անցկացման կարևորությունը՝ երկու ժողովուրդների միմյանց ավելի լավ ճանաչելու, ինչպես նաև երկու երկրների շրջանների մշակույթը, արվեստը, ավանդույթները, խոհանոցը և տարբեր կարողությունները ներկայացնելու ուղղությամբ: Այս տարի «Նավասարդ» փառատոնն անցկացվում է Գիլան նահանգի մշակութային և զբոսաշրջային պոտենցիալի ներկայացման առանցքով, որտեղ ցուցադրված են Գիլանի, ինչպես նաև Իրանի որոշ այլ նահանգների ձեռագործ աշխատանքների, արվեստի գործերի, տեղական ուտեստների և սննդամթերքի, հագուստի, ավանդույթների և մշակութային բազմազան դրսևորումների հավաքածուներ: Երկու օր տևող այս փառատոնն արժանացել է Հայաստանի ժողովրդի, հատկապես Սյունիքի մարզի բնակիչների զգալի արձագանքին և հնարավորություն է ընձեռել ամրապնդելու ժողովրդների միջեւ կապերը, զարգացնելու մշակութային ու զբոսաշրջային համագործակցությունը և ներկայացնելու Իրանի ու Հայաստանի բազմազան հնարավորություններ: