19 October 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
.
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
.
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի և Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են փոխանակվել երկու երկրների համագործակցության տարբեր ուղղությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Կողմերը, ընդգծելով Իրանի և Հայաստանի գործընկերության և երկու երկրների ղեկավարների միջև վստահության առանձնահատուկ կարևորությունը, շեշտել են համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը՝ անկախ արտաքին խնդիրներից և զարգացումներից։ Շիրղոլամին, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիի՝ Ալեն Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձին, նրան մաղթել է բազում հաջողություններ և ձեռքբերումներ։