News Agency:Հայտարարություններ
.
Ուսումնական տարվա մեկնարկը և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի վերանորոգման նախագծի ազդարարումը
.
Երևանի «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրում նոր ուսումնական տարին մեկնարկեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի, աշակերտների ծնողների, մանկավարժական կազմի, աշակերտների, ինչպես նաև իրանցի և հայ հյուրերի ներկայությամբ: Այս արարողության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, հնչեցնելով նոր ուսումնական տարվա առաջին զանգը, ազդարարեց կրթահամալիրի վերանորոգման ծրագրերի ավարտը: Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ջանքերով իրականացված վերանորոգման նախագծի շրջանակում վերանորոգվել և ներկվել են «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի տարբեր հատվածները, այդ թվում՝ դասասենյակները, սեղաններն ու նստարանները, շենքերն ու մարզադահլիճը: Համալիրում ստեղծվել են նաև նոր հնարավորություններ, մասնավորապես՝ մարզասրահ, կանաչապատ տարածք, հանդիսությունների դահլիճ և նոր ուսումնական սարքավորումներ: Արարողության շարունակության մեջ «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի բարեփոխման և զարգացման ծրագրի իրականացման մի շարք բարերարներ, աջակիցներ և պատասխանատուներ պարգևատրվեցին շնորհակալագրերով: Ինչպես նաև միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի նորակառույց հանդիսությունների դահլիճի բացումը, որն անվանակոչվել է շահիդ Մաքան Նասիրիի անունով:
© 2019 - economy@mfa.ir