19 October 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
.
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Կապանում․ Սյունիքի մարզի հետ համագործակցության զարգացումը առաջնահերթություն է
.
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին իր պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ տարածած ուղերձում ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սյունիքի մարզի հետ տնտեսական, առևտրային, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադառնալով Սյունիքի մարզի պատմական և ռազմավարական նշանակությանը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև վաղեմի կապերին՝ նա երկու երկրների ընդհանուր ներուժը համարել է տարածաշրջանային համագործակցության զարգացման հիմք։ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Կապանում նաև հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների, տեղական իշխանությունների, Սյունիքի մարզի պատասխանատուների և համապատասխան կառույցների հետ համագործակցության շնորհիվ առավել կընդլայնվեն երկու երկրների փոխադարձ հարաբերությունները և կամրապնդվեն երկու ժողովուրդների միջև կապերը։