2 November 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
.
Իրանի և Հայաստանի խորհրդակցությունները՝ փոստային համագործակցության և էլեկտրոնային առևտրի ընդլայնման վերաբերյալ
.
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև փոստային համագործակցության և էլեկտրոնային առևտրի զարգացման ուղիները։ Անդրադառնալով անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային փոստային ընկերության հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը ընդգծել է իրանական պետական և մասնավոր ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը էլեկտրոնային առևտրի, երկու երկրների միջև փոստային առաքանիների փոխանակման և առաքանիների տարանցման ոլորտներում։