2 November 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
.
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև իրանագիտական հետազոտությունների ոլորտում հ
.
2026 թվականի հոկտեմբերի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով զարգացնել Իրանի և Հայաստանի միջև գիտական, մշակութային և համալսարանական համագործակցությունը՝ այդ թվում ընդլայնելով իրանագիտական ուսումնասիրություններն ու պարսից լեզվի ուսուցումը։ Հուշագիրը նպատակ ունի ստեղծել երկու երկրների միջև գիտական և մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև իրանագիտության ոլորտում կրթական և հետազոտական գործունեության զարգացման միասնական հարթակ։ Հուշագրի դրույթների համաձայն՝ կողմերը կհամագործակցեն իրանագիտության ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացման, պարսից լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման, գիտական և ակադեմիական սեմինարների ու համաժողովների անցկացման, ինչպես նաև իրանագիտությանն առնչվող կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ երեք՝ սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։ Համագործակցության հուշագիրը ստորագրվել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման հանդիսավոր արարողության շրջանակում։ Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը հիմնադրվել և կահավորվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ: