2 November 2026
EN
فارسی
Գլխավոր էջ
Դեսպան
Լուրեր
News Agency:Հայտարարություններ
.
Իրանի դեսպան Շիրղոլամի. «Մենք չենք ընդունի ամերիկյան զինված ուժերի ներկայությունը մեր երկրի սահմանների հարևանությամբ»
.
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է Թեհրանի դեմ լինելը Իրանի սահմանների հարևանությամբ ամերիկյան զինված ուժերի տեղակայման սցենարին՝ նշելով, որ TRIPP նախագծի իրականացման մեխանիզմները պետք է երաշխավորեն Հայաստանի ազգային ինքնիշխանությունը և բացառեն օտարերկրյա ուժերի ներկայությունը։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին 2026 թվականի հոկտեմբերի 30-ին (ուրբաթ օրը) Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման արարողության շրջանակում, լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իրանը հստակորեն ներկայացրել է TRIPP նախագծի հավանական զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունները և գտնում է, որ հնարավոր խնդիրները կարող են կարգավորվել Թեհրանի և Երևանի երկխոսության ու համագործակցության միջոցով։ Անդրադառնալով Հայաստանի պաշտոնյաների հավաստիացումներին՝ առ այն, որ երկու երկրների ընդհանուր սահմանի հարևանությամբ օտարերկրյա ուժեր չեն տեղակայվի, դեսպանն ընդգծել է. «Մենք չենք ընդունի ամերիկյան զինված ուժի ներկայությունը մեր սահմաններից որևէ մեկի հարևանությամբ։ Նույնիսկ մեկ ամերիկացի զինվորի ներկայությունը մենք սպառնալիք ենք համարում և չենք հանդուրժի դա»: Շիրղոլամին, անդրադառնալով Թրամփի վարչակազմի՝ Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականությանը, նշել է, որ որևէ երրորդ կողմ չպետք է խոչընդոտներ ստեղծի Իրանի և Հայաստանի ռազմավարական հարաբերությունների համար։ 🔹 TRIPP նախագծի մեխանիզմները պետք է երաշխավորեն Հայաստանի ինքնիշխանության պահպանումը Անդրադառնալով TRIPP նախագծի շուրջ առկա անորոշություններին՝ Իրանի դեսպանն ասել է, որ նախագծի տեխնիկական մանրամասները դեռևս ուսումնասիրվում են, իսկ դրա իրականացման մեխանիզմները պետք է երաշխավորեն, որ Հայաստանի ինքնիշխանությունից և իրավասությունից դուրս որևէ միջանցք չստեղծվի, և օտարերկրյա ուժերի ներկայության համար նախադրյալներ չձևավորվեն։ Նշելով Թեհրանի և Երևանի միջև շարունակական խորհրդակցությունների մասին՝ դեսպան Շիրղոլամին հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն այս մեխանիզմների մշակման հարցում կգործի առավելագույն զգուշությամբ՝ հավելելով. «Մենք ցանկացած պարագայում որոշումներ ենք կայացնում՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի իրողություններից»։ 🔹 Կապույտ մզկիթը Իրանի և Հայաստանի ընդհանուր ժառանգությունն է Անդրադառնալով Երևանի Կապույտ մզկիթը երրորդ երկրների մշակութային ժառանգությանը վերագրելու մասին պնդումներին՝ Շիրղոլամին ընդգծել է. «Կապույտ մզկիթը Իրանի և Հայաստանի ընդհանուր հոգևոր ժառանգությունն է, և դրա ճարտարապետության բոլոր տարրերում ակնհայտ է իրանական ոճը»։ Անդրադառնալով Երևանում մուսուլմանների և հայերի համակեցության պատմությանը՝ նա նշել է. «Կապույտ մզկիթը եղել է հայ-իրանական և այդպիսին էլ կմնա»։ 🔹 Դեսպան Շիրղոլամիի շնորհավորանքը Հայաստանին՝ COP17 համաժողովի անցկացման կապակցությամբ Իրանի դեսպանը նաև անդրադարձել է Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրներու համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) անցկացմանը՝ միջոցառումը կարևոր համարելով Հայաստանի համար և դրա հաջող կազմակերպման կապակցությամբ շնորհավորելով երկրի կառավարությանն ու ժողովրդին։