اطلاعیه سفارت جمهوری اسلامی ایران در ارمنستان درباره خبرهای تائید نشده مربوط به نظامیان مفقود شده
.
سفارت جمهوری اسلامی ایران در ارمنستان ضمن ابراز همدردی با خانواده قربانیان و مفقودان جنگ اخیر، به آگاهی میرساند که این سفارت نیز در حال پیگیری اخبار تائید نشده حضور تعدادی از نظامیان ارمنی در خاک جمهوری اسلامی ایران است. سفارت در حال حاضر امکان تائید این خبر را ندارد ولی نتیجه پیگیریها در اولین فرصت اطلاعرسانی خواهد شد.
سفارت ضمن ابراز همدلی با خانواده نظامیان مورد اشاره، درخواست دارد که خانوادهها از مراجعه مستقیم به سفارت پرهیز نموده و موضوع را از طریق مراجع قانونی در دولت جمهوری ارمنستان دنبال نمایند.
سفارت جمهوری اسلام ایران در ارمنستان
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը իր զորակցությունն է հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում է, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին: Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում:
Դեսպնությունը իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպեսզի ընտանիքները զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն