12 October 2025
2024/08/01 - 11:45
View 104

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի ղե

.

2024թ. հուլիսի 31-ի  առավոտյան,  ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի ընկեր և դիմադրության հպարտ ու խիզախ առաջնորդ, անխոնջ մարտիկ Շեյխ Իսմաիլ Հանիեն, ով որպես Իրանի կառավարության և ժողովրդի հյուր՝ մասնակցում էր Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը,  թշնամի օկուպանտ Իսրայելի ահաբեկչության թիրախ է դարձել և նահատակվել:

Նահատակ Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ որպես Պաղեստինի ժողովրդի ընտրված առաջնորդներից և Պաղեստինի ժողովրադի  ինքնորոշման իրավունքի օրինական պայքարի հիմնադիրներից մեկը, վկայում է Պաղեստինի օկուպացված հողը իշխող հանցավոր մաֆիայի ահաբեկչական բնույթ կրելու և ագրեսիայի և օրինախախտման մասին: Այս ահաբեկչական գործողությունը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների ու կանոնների և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, այլև լուրջ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Իսրայելի հանցավոր ռեժիմի այս գործողությունը տեղի է ունեցել ի շարունակություն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այլ երկրներում պաղեստինյան դիմադրության առաջնորդների սպանության, սակայն այս ռեժիմի նոր ագրեսիվ և ահաբեկչական գործողությունը, ի դեմս նահատակ Հանիեի սպանության, մաս է կազմում պաղեստինցիների ցեղասպանության ծրագրի, հատկապես վերջին 10 ամիսներին՝  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում վտանգի ավելացման նպատակով։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այս նողկալի ահաբեկչության իրականացման մեջ ընդգծում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը՝ որպես Սիոնիստական ռեժիմի աջակից և մեղսակից Պաղեստինի բռնազավթման և պացեստինցիների ցեղասպանության շարունակման գործում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունը, անխոնջ մարտիկ Շեյխ Իսմայիլ Հանիեի սպանությունը  և, ընդգծելով իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ այս ագրեսիվ գործողությանը պատշաճ կերպով արձագանքելու իր բնածին իրավունքը, ակնկալում է երկրներից և միջազգային  կազմակերպություններց Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և օկուպացիայի դեմ նրանց օրինական դիմադրության աջակցման ուղղությամբ լրջորեն և արդյունավետ կերպով դատապարտել  Իսրայելի ռեժիմին և անհրաժեշտ քաղաքական, իրավական և պատժիչ միջոցներ ձեռնարկել այս ստահակ ռեժիմի դեմ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հղում է և ոգեկոչում է այս մեծ մարտիկի և նրա ուղեկցորդի նահատակությունը Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, իսլամական համայնքին,  պաղեստինյան եռանդուն ազգին, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանը (ՀԱՄԱՍ), պատվարժան նահատակի ընտանիքին, պաղեստինյան դիմադրության խմբերին, դիմադրության առանցքի բոլոր բաղադրիչներին, Պաղեստինի նվիրական երազանքին աջակցող բոլոր կառավարություններին ու ազգերին, աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است