Մանկական գեղանկարչության միջազգային փառատոն Շիրազում
.
Շիրազի քաղաքապետարանը նախատեսում է կազմակերպել երեխաների գեղանկարչության միջազգային փառատոնը՝ «Դրախտի գույնը» խորագրով։ Փառատոնը նախատեսված է 7–15 տարեկան երեխաների ու դեռահասների համար և նպատակ ունի խթանել միջազգային մշակութային փոխգործակցությունը՝ ներկայացնելով Շիրազ քաղաքի պատմական և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև նպաստելով Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային դիվանագիտության զարգացմանը։
Համապատասխան կազմակերպչական հարցերի համար կարող եք կապ հաստատել Շիրազի քաղաքապետարանի հաղորդակցության և միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար և փառատոնի քարտուղար պարոն Հաշեմ Մազահերի-Զադեի հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ intl.shirazcity@gmail.com, ինչպես նաև բջջային հեռախոսահամարով՝ 00989173083218։
Որպես աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ հայտարարված է 2026 թվականի մարտի 15-ը։