26 November 2025
2019/07/01 - 09:58
View 422

Իրանի և Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ում

Իրանի և Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ում

ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին հանդիպել է Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

 Հանդիպման ըթնացքում, պարոն հաերին Մհերի Գրիգորյանին է  փոխանցել Իրան Էներգետիկայի նախարար և Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահ, պարոն Արդաքանյաների ջերմ ողջույնները:  

Անդրադառնալով Իրանի և Եվրասիական տնտեսական միության արտոնյալ սակագնի մասին համաձայնության վավերացմանը, Մհեր Գրիգորյանն այս համաձայնությունը պատեհ առիթ է համարել երկկողմ ու բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում, կողմերն ընդգծել են էլեկտրահաղորդման երրոդ գծի կառուցման, երկու երկրների էներգետիկ համագործակցության զարգացման վրա դրա ազդեցության և   տարածաշրջանային էներգետիկ փոխգործակցության կարևորությունը:

Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը կայանալու է  հունիսի 30-ից հուլիսը 2-ը՝ Թեհրանում:

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است