Աշխարհում ոչինչ չի կարող խաթարել Իրանի հետ մեր բարեկամությունն ու գործընկերությունը․ ՀՀ ԱԳ նախարար
Աշխարհում ոչինչ չի կարող խաթարել Իրանի հետ մեր բարեկամությունն ու գործընկերությունը․ ՀՀ ԱԳ նախարար
.
Մեր համար շատ կարևոր են հազարամյա բարեկամ Իրանի հետ հարաբերությունները։ Այս մասին «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Աշխարհում ոչինչ չի կարող խաթարել մեր բարեկամությունն ու գործընկերությունը։ Դա Հայաստանի դեմ քայլ կլիներ։ Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի մի կառավարություն, որը չի շարունակի բարեկամության և համագործակցության ոգով հարաբերությունները», - հայտարարել է նախարարը։
Նա նշել է, որ կան նաև միջազգային պատժամիջոցներ, որոնք «մենք երբեք չենք շրջանցել»։
«Բոլոր գործընկերների հետ մենք անկեղծ ենք և ազնիվ։ Ցավով ենք արձանագրում, որ պատժամիջոցները սահմանափակում են Իրանի հետ մեր տնտեսական հարաբերությունները։ Միաժամանակ, դրանք շատ ակտիվ են և այդպես էլ կշարունակվի։ Հուսով եմ, որ մի օր պատժամիջոցները կհանվեն և մենք կկարողանանք լիովին օգտագործել ներուժը», - հայտարարել է Միրզոյանը։