Իրանի և Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ում
Իրանի և Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ում
ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին հանդիպել է Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Հանդիպման ըթնացքում, պարոն հաերին Մհերի Գրիգորյանին է փոխանցել Իրան Էներգետիկայի նախարար և Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահ, պարոն Արդաքանյաների ջերմ ողջույնները:
Անդրադառնալով Իրանի և Եվրասիական տնտեսական միության արտոնյալ սակագնի մասին համաձայնության վավերացմանը, Մհեր Գրիգորյանն այս համաձայնությունը պատեհ առիթ է համարել երկկողմ ու բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում, կողմերն ընդգծել են էլեկտրահաղորդման երրոդ գծի կառուցման, երկու երկրների էներգետիկ համագործակցության զարգացման վրա դրա ազդեցության և տարածաշրջանային էներգետիկ փոխգործակցության կարևորությունը:
Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը կայանալու է հունիսի 30-ից հուլիսը 2-ը՝ Թեհրանում: