26 November 2025
2024/07/19 - 15:49
View 72

Միասին հանուն հզոր և բարգավաճ տարածաշրջանի

.

Միասին հանուն հզոր և բարգավաճ տարածաշրջանի

Մասուդ Փեզեշքիան՝ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ

10 հուլիսի, 2024 թ

Այժմ, երբ ժողովրդի քվեով ստանձնեցի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պատասխանատվությունը, այս ճանապարհի սկզբում կցանկանայի խոսքս հղել տարածաշրջանի մեր եղբայրներին, քույրերին և հարևաններին, որպեսզի կարողանանք միասնական քայլել կառուցողական երկխոսության և տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների միջև համագործակցության և համերաշխության ամրապնդման ճանապարհին:

Ղուրանի հավերժական ուսմունքներն են՝ «Եվ բոլորդ միասին ամուր բռնեք Աստծո պարանից ու մի բաժանվեք», «Համագործակցել քաջության և բարեպաշտության գործում և չհամագործակցել ագահության ու ագրեսիայի գործում», Սուրբ մարգարեի խոսքերն են՝ «Աստված օրհնի իմ մերձավորին», իսկ  Իմամ Ալին, խաղաղություն լինի նրա հոգուն, ասել է «Տան մասին հարցնելուց առաջ հարցրու՛ հարևանի մասին»։ Սրանք մեզ առաջնորդող սկզբունքներն են:

Մենք ապրում ենք մեկ ընդհանուր աշխարհագրության սահմաններում, և լավ կյանքի հասնելու համար, որը իսլամի և բոլոր երկնային կրոնների իղձն է, պետք է ձեռք ձեռքի տված աշխատենք՝ ուժի տրամաբանության փոխարեն հենվելով տրամաբանության ուժի վրա և օգտագործելով ազգային հզորության բաղադրիչները, դրանց ներդրման մեջ մեր ազգերի և իսլամական ումմայի կենդանի ուժի աջակցությունը՝ հիմնենք ուժեղ տարածաշրջան:

Մինչ տարածաշրջանում չհասնենք միասնության և լուսավոր ապագայի ու աստվածատուր օրհնությունների և աշխարհաքաղաքական բացառիկ դիրքի ճիշտ օգտագործման համար չհամագործակցենք,  տարածաշրջանի ընդհանուր զարգացման ու բարգավաճման համար հիմքեր չապահովենք, տարածաշրջանի երկրների զարգացման առանձին ծրագրերը լուրջ հաջողություններ չեն ունենա։

Տարբեր ոլորտներում տարածաշրջանային համախմբվածություն և համագործակցություն ստեղծելու նպատակով խոր, կառուցողական և նպատակաուղղված երկխոսությունը մեզ համար միակ ճանապարհն է՝ հաղթահարելու առկա մարտահրավերներն ու խժդժությունները,  հաստատելու կայունություն և  ամուր անվտանգություն և տարածաշրջանի ժողովուրդների՝ շահառուն դառնալու իրենց շնորհների ու հարստության: Աշխատանքիս սկզբում բարեկամության ու եղբայրության ձեռք եմ մեկնում տարածաշրջանի բոլոր հարևաններին ու երկրներին՝ այս նպատակն իրականացնելու և համագործակցության ուղղությամբ իրական և լուրջ քայլեր ձեռնարկելու համար։

Իրանը և նրա արաբ ու մուսուլման հարևանները միջազգային ու տարածաշրջանային բազմաթիվ հարցերում ունեն ընդհանուր տեսակետ և շահեր։ Մենք բոլորս դեմ ենք մի քանի հատուկ ուժերի կողմից համաշխարհային որոշումներ կայացնելու մենաշնորհին։ Մենք բոլորս դեմ ենք աշխարհի մասնատմանը և բևեռացմանը, որը հիմնված է մեծ տերությունների շահերի վրա։

Պաղեստինի բռնազվաթման հին վերքը բուժելը և դրա լուծումը բոլորիս խնդիրն է: Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով Գազայում սիոնիստական ռեժիմի բարբարոսական հարձակման դեմ Պաղեստինի ժողովրդի առասպելական  տոկունությունը և Պաղեստինի դիմադրությունը, գտնում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար պետք է ճանաչվի Պաղեստինի ժողովրդի համակողմանի դիմադրության իրավունքը․ Պաղեստինը պետք է ձերբազատվի բռնազավթումից, ապահովի  իր բնական ու ակնհայտ իրավունքները, հատկապես՝  անկախությունը և ինքնորոշման իրավունքը, և  այս ազգի օգնությամբ պետք է վերջ դրվի սիոնիստական զավթիչ ռեժիմի բռնազավթմանը, ռասայական խտրականությանը, զանգվածային կոտորածին և պետական ահաբեկչությանը:

Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը մեր ընդհանուր ցավն է, և դրա արմատական բուժումը պահանջում է համագործակցություն: Տարածաշրջանի երկրների միջև ռազմական բախումներին պետք է վերջ դրվի իրավունքի, արդարության և ազգերի օրինական իրավունքների հիման վրա, իսկ ներքին ճգնաժամերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ներտարածաշրջանային ճգնաժամերի և հակասությունների շարունակությունը միայն Իսրայելի բռնազվթիչ ռեժիմի և արտաքին ուժերի օգտին է։ Տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են տնտեսական զարգացման և սոցիալական բարեկեցության, և կառավարությունները պետք է օգնեն միմյանց առաջընթացի համար: Իրանը պատրաստ է մասնակցել տնտեսական զարգացման ծրագրերին և հարևան երկրներում քաղաքացիական ենթակառուցվածքների և տրանսպորտային միջանցքների զարգացմանը, և փոխադարձաբար  պատրաստ է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքների շրջանակներում հարևան երկրներին ներգրավել իր աշխարհագրության մեջ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևանների հզորությունը համարում է իր սեփական հզորությունը և գտնում է, որ հարևանների հզորացումը չպետք է լինի միմյանց հաշվին։

Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանների հետ համագործակցության ընդլայնումն է, և նոր կառավարությունը կփորձի պահպանել և բարելավել ներկայիս կառավարության մոտեցումը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման հարցում, տարածաշրջանի երկրների միջև ակտիվ և փոխադարձ համագործակցության դեպքում խթանել նրանց հետ երկկողմ հարաբերությունները՝ հիմնված միմյանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքը սպառնալիք է տարածաշրջանի և միջազգային խաղաղության ու անվտանգության համար, և պետք է տարածաշրջանի երկրների ու աշխարհի համագործակցությամբ քայլեր ձեռնարկվեն առանց զանգվածային ոչնչացման զենքի Մերձավոր Արևելքի ուղղությամբ:

Ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատումը, սպառնալիքների դեմ պայքարը պահանջում է համագործակցության և կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծում իր հարակից երկրների միջև: Միջազգային համակարգի քաոսի և անցումային շրջանի կառավարումը պահանջում է տարածաշրջանային սիներգիայի և ծայրահեղականության և միջազգային ուժերի գերակայության հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններ: Այս շրջանակում արաբական և իսլամական երկրները կարող են պահպանելով իրենց մշակութային արժեքները և ապավինելով իսլամական խաղաղատենչ և հանդուրժողականության վրա հիմնված ուսմունքներին, լինել հիմնական կողմ՝ միջազգային երկխոսությունների և միջազգային խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերում:

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است