Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության գեղարվեստական հարցերի գծով վարչության հրավերը արտասահմանյան մասնագիտակ
.
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության գեղարվեստական հարցերով բաժինը հրավիրում է օտարերկրյա մասնագիտական թատերախմբերին՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության 1403 թվականի կատարողական արվեստի միջազգային փառատոններին․
- Մարիվան փողոցային թատրոնի 17-րդ միջազգային փառատոն (2024 թ. հոկտեմբերի 11-15-ը)
- Մանկապատանեկան 29-րդ միջազգային թատերական փառատոնը (2024 թ․ նոյեմբերի 1-7-ը)
- Տիկնիկային թատրոնի 20-րդ միջազգային փառատոնը՝ Մուբարաքը (2024 թ․ դեկտեմբերի 16-23-ը )
- Ֆաջրի 43-րդ միջազգային թատերական փառատոնը (2025 թ․ հունվարի 21-ից փետրվարի 2-ը)
Համաձայն միջոցառումների կազմակերպչի հայտնած տեղեկության՝ ստացված աշխատանքների ընդունման և հաստատման դեպքում, ընդունող կողմը կհոգա հրավիրված հյուրերի կեցության, երեքանգամյա սննդի, օդանավակայանի և ներքին փոխադրման հետ կապված ծախսերը։