.
Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները` ներկայացված Հայաստանի Հանրապետության APRI վե
.
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Ալիրեզա Խոդաղոլիփուրը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևանում ընթացող «APRI 2026» միջազգային համաժողովում պարզաբանել են Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետները Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, TRIPP նախագծի և Իրանի ու ԱՄՆ-ի միջև զարգացումների ընթացքի վերաբերյալ։
Թվարկելով Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարության ուղենշային սկզբունքները, ինչպիսիք են՝ աշխարհաքաղաքական կարգավիճակի (status quo) պահպանումը, տարածաշրջանում իրատեսական հավասարակշռության ստեղծման անհրաժեշտությունը, ներտարածաշրջանային կարողությունների առաջնահերթությունը, խաղաղության կայունացման ու զարգացման ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև Իրան-Հայաստան հարաբերություններում փոխադարձ կապերն ու վստահությունը և երրորդ կողմերից դրանց անկախությունը՝ Շիրղոլամին, ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, հայտարարեց, որ Իրանը հասկանում է այս երկրի ցանկությունը՝ իրականացնելու TRIPP նախագիծը՝ նպատակ ունենալով մեղմել աշխարհաքաղաքական շրջափակումը և ամրապնդել տարածաշրջանային կապերն ու հաղորդակցությունները։ Այնուամենայնիվ, այս նախագծի իրականացումը, առաջին հերթին, չպետք է վնասի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և երկրորդ՝ Իրանի սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի որևէ անվտանգային կամ ռազմական ներկայություն չի հանդուրժվի, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությունը չպետք է ազդեցություն կրի տարածաշրջանային որևէ նախագծից։
Համաժողովի մեկ այլ հատվածում Խոդաղոլիփուրը ներկայացրեց Իսլամաբադի համաձայնագրից հետո Իրանի և ԱՄՆ-ի միջև զարգացումների ընթացքը։ Այս շրջանակներում ընդգծվեց, որ Թեհրանը, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից անցյալում պայմանավորվածությունների չկատարման փորձը, դիվանագիտության ուղին պահպանելուն զուգահեռ, պատրաստվել է տարբեր սցենարների և ցանկացած հնարավոր գործողության դիմակայմանը։
Նա նաև ընդգծեց իրանցի ժողովրդի դիմադրողականությունը, համերաշխությունն ու միասնությունը պատերազմից հետո՝ այդ միասնությունը համարելով առանցքային գործոններից մեկը, որն օգնել է երկրին հաղթահարել ծանր պայմանները և ավելի ուժեղանալ պարտադրված ճգնաժամերից ու ագրեսիաներից հետո։