19 October 2026
2026/10/09 - 11:58
2026/10/09 - 11:58
.

Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Հայաստանի Հանրապետության մարզական կենտրոններ

.

Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դանիամալին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի ուղեկցությամբ, Երևան կատարած այցի առաջին օրը այցելել է «Ավան» ֆուտբոլային ակադեմիա և հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Էդգար Պետրոսյանի հետ։ Այցի ընթացքում ներկայացվել են ակադեմիայի հնարավորություններն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ ֆուտբոլի և թենիսի մարզադաշտերը, կեցության և մարզական պայմանները, ինչպես նաև միջազգային ուսումնամարզական հավաքներ և մրցաշարեր անցկացնելու համալիրի հնարավորությունները։ Քննարկվել են նաև երկու երկրների միջև սպորտային համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։ Այնուհետև Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և Հայաստանի հակադոպինգային գործակալություն, որտեղ համապատասխան կառույցների ղեկավարների հետ մտքեր է փոխանակել կրթական և մասնագիտական ներուժի, ինչպես նաև համատեղ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Ահմադ Դանիամալին, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև առկա մշակութային ընդհանրություններին և բարիդրացիական հարաբերություններին, ընդգծել է առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ երկու երկրների միջև սպորտային համագործակցությունն առավել զարգացնելու և ամրապնդելու նպատակով։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است