2 November 2026
2026/11/02 - 13:17
2026/11/02 - 13:17
.

Իրանն ու Հայաստանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը

.

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման ուղիները բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, ավիատիեզերական տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների և կապի ոլորտներում։
Կողմերն, ընդգծելով երկու երկրների միջև պատմական, քաղաքակրթական, մշակութային և գիտական խոր ընդհանրությունները, կարևորել են այդ ներուժի, ինչպես նաև Իրանի և Հայաստանի մասնագիտացված ու բարձրագույն կրթություն ստացած մարդկային ռեսուրսների հնարավորությունների օգտագործումը՝ գիտական և տեխնոլոգիական համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است