2 November 2026
2026/11/02 - 13:25
2026/11/02 - 13:25
.

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև իրանագիտական հետազոտությունների ոլորտում հ

.

2026 թվականի հոկտեմբերի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով զարգացնել Իրանի և Հայաստանի միջև գիտական, մշակութային և համալսարանական համագործակցությունը՝ այդ թվում ընդլայնելով իրանագիտական ուսումնասիրություններն ու պարսից լեզվի ուսուցումը։
Հուշագիրը նպատակ ունի ստեղծել երկու երկրների միջև գիտական և մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև իրանագիտության ոլորտում կրթական և հետազոտական գործունեության զարգացման միասնական հարթակ։
Հուշագրի դրույթների համաձայն՝ կողմերը կհամագործակցեն իրանագիտության ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացման, պարսից լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման, գիտական և ակադեմիական սեմինարների ու համաժողովների անցկացման, ինչպես նաև իրանագիտությանն առնչվող կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ երեք՝ սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։
Համագործակցության հուշագիրը ստորագրվել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման հանդիսավոր արարողության շրջանակում։

Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը հիմնադրվել և կահավորվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ:

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است