26 November 2025
2019/06/24 - 10:56
View 333

Կարևորվել է ԻԻՀ և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը

Կարևորվել է ԻԻՀ և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը

ԻԻՀ Փաստաբանների պալատի նախագահ, դոկտոր Ամինին և նրան ընկերակցող պատվիրակությունը, հինգշաբթի օրը հանդիպել են ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են այն հարցերը, թե ինչպես են կարող երկու երկրների քաղաքացիները բողոք ներկայացնել կենտրոնին:

Կողմերը կարևորել են երկու երկրների քաղաքացիների իրավունքների հարգումը: Հայ և իրանցի պաշտոնյաները մտքերի փոխանակում են կատարել այն մասին, թե երկու երկրների քաղաքացիների խնդիրներն ինչպես են լուծվում և ինչ գործընթացով, դրանք համեմատելով միջազգային օրենքներով սահմանված կարգի հետ:

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است