26 November 2025
2024/04/15 - 15:17
View 158

Մամուլի հաղորդագրություն

.

Մամուլի հաղորդագրություն

 Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և համաչափ գործողությունները  և գրավյալ Պաղեստինում որոշ ռազմական կենտրոնների թիրախավորումը իրականացվել է  օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն և ի պատասխան սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակման, դիվանագիտական անձեռնամխելի վայր հանդիսացող Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության թիրախավորման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով  Սիրիայի կառավարության հրավերով Սիրիայում ներկա գտնվող ԻԻՀ ռազմական խորհրդատուների նահատակման:

Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային կոնվենցիաների խախտում էր, որն արժանացավ բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների անմիջական արձագանքին և խիստ դատապարտմանը:

Իրանի Իսլամական Հանրապետության՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացման գործում պաշտպանական միջոցների դիմելը  զսպող միջոց է և ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության և նրա շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդիր և անխոհեմ գործողության հետևանքների պատասխանատվությունը կուղղվի սիոնիստական ռեժիմին և նրա աջակիցներին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին և նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի և ագրեսիայի դեմ:

 

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մամուլի բաժին - Երևան

 

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است