Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» գրքի թարգմանության շնորհանդեսը
.
Նոյեմբերի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր հավատարմատարի մասնակցությամբ Երևանում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, ներկայացվեց «Աբու Լալա Մահարի» գրքի պարսկերեն թարգմանությունը՝ Նորայր Մեհրաբյանի հեղինակությամբ։
Այս հանդիպմանը, որին ներկա էին մտավորականներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ և հայ հրատարակիչներ, ԻԻՀ ժամանակավոր հավատարմատարը, ողջունելով գրքի արժեքավոր թարգմանությունը՝ ընդգծեց երկու երկրների մշակութային կապերը ամրապնդելու կարևորությունը։
Հարկ է նշել, որ այս գիրքը նախկինում արդեն թարգմանվել է նաև այլ լեզուներով՝ այդ թվում անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն։