6 January 2026
2025/12/31 - 17:14

Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։

.

Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։ Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի։

2025 թվականի վերջին օրերին ես, սրտումս մեծ հույսը պահած, ժամանեցի Երևան` որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Հայաստանում՝ հույս առ մեծ նպատակներն Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության խորացման, ինչպես նաև երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հասնելու ճանապարհին։ 

2025 թվականին  մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Փեզեշքիանի  պատմական այցը Երևան և համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն այդ ձեռքբերումների գագաթնակետն էին:

2026 թվականին, շարունակելով անցյալի կառուցողական ուղին և երկու երկրների ղեկավարների կամքը, կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում։ Կփորձենք միմյանց ավելի լավ ճանաչել, քան նախկինում, և զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների ժողովուրդների միջև։Կսահմանենք նոր նախաձեռնություններ և ծրագրեր երկու երկրների միջև գործընկերության ճանապարհին և «բարեկամության ինստիտուցիոնալացումը» կներդնենք որպես օրակարգի գերիշխող հասկացություն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին, որը խաղաղության և բարեկամության մեջ է իր բոլոր հարևանների հետ, և պատրաստակամ է իր դերակատարությունն ունենալ այս շրջանակներում։

Ես բարձր եմ գնահատում այն ջերմ ընդունելությունը, որը ինձ ցուցաբերեցին Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը 2026 թվականի նախօրեին։ Շնորհավոր Նոր Տարի։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است