անցկացվեց Նահատակ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական կրոնական և սոցիալական գաղափարներին նվիրված համաժողովը։
.
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, անցկացվեց «Նահատակ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական, կրոնական և սոցիալական գաղափարներին նվիրված համաժողովը։ Համաժողովի ընթացքում իրանցի և հայ մասնագետներն ու դասախոսները ներկայացրին և մեկնաբանեցին Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի գաղափարները։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին իր ելույթում կենտրոնացավ այաթոլլա Խամենեիի մտքերում դիմադրության գաղափարի վրա։ Նա այս հասկացությունը բնութագրեց ոչ միայն որպես քաղաքական երևույթ, այլև որպես մարդու էության մեջ արմատավորված և աստվածային կրոնների միջև ընդհանուր մի հասկացություն։
Նա նշեց, որ նահատակ առաջնորդի մտածողության մեջ դիմադրությունը ոչ միայն քաղաքական արձագանք է, այլև կրոնա-սոցիալական գործողություն, որը ձևավորվում է հավատքի, աստվածային խոստմանը վստահելու և անարդարության ու բռնության դեմ դիմակայելու հիման վրա։
Դեսպանը, անդրադառնալով կրոնական տեքստերին, այդ թվում՝ քրիստոնյաների Սուրբ գրքի ուսմունքներին, ընդգծեց, որ անարդարության դեմ դիմակայելու սկզբունքը ընդհանուր է իսլամի, քրիստոնեության և հուդայականության համար և հենց այս ընդհանրությունն է հնարավորություն ստեղծում այս ոլորտում միջմշակութային և միջկրոնական երկխոսության զարգացման համար ։
դեսպանը նաև անդրադարձավ «դիմադրության պետություն» հասկացությանը, որը ներկայացրել և ձևակերպել է այաթոլլա Խամենեին՝ այն բնութագրելով որպես կառավարման մոդել, որը չի հանձնվում գերիշխանության և ճնշման դեմ, սակայն ինքն էլ չի դիմում ագրեսիային ու առավելապաշտության․ մի մոդել, որտեղ համբերությունը սահմանվում է որպես հավատքի և ռազմավարական բանականության համադրություն։