28 June 2026
2026/06/02 - 17:05
2026/06/02 - 17:05
Նահատակ Մաքան Նասիրիի հիշատակի և ոգեկոնչման միջոցառման անցկացումը Երևանի Կապույտ մզկիթում

Նահատակ Մաքան Նասիրիի հիշատակի և ոգեկոնչման միջոցառման անցկացումը Երևանի Կապույտ մզկիթում

Նահատակ Մաքան Նասիրիի հիշատակի և ոգեկոնչման միջոցառման անցկացումը Երևանի Կապույտ մզկիթում

Իրանի զավակ Մաքան Նասիրիի ձայնի արձագանքը հնչեց Երևանում

Հունիսկ 6-ին Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել Մինաբի դպրոցի անմահ նահատակ Մաքան Նասիրիի հիշատակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին նաև նահատակ Մաքան Նասիրիի ծնողները:

Միջոցառմանը մասնակցել են Երևանի հայկական դպրոցների և Իրանի Իսլամական Հանրապետության դպրոցի աշակերտները, ինչպես նաև հայ և իրանցի ուսուցիչներ, մեր հայրենակիցները և Իրանի բարեկամ հայերը: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Մաքանի հիշատակին` դատապարտելով ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի կողմից Մինաբի դպրոցի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունը։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին իր ելույթում Մաքան Նասիրիին անվանեց «Իրանի փյունիկ, որն այրվեց ու մոխիր դարձավ, սակայն իր մոխիրներից նորից թև առավ, որպեսզի Իրանը չայրվի և կանգուն մնա»։ Նա նաև նշեց, որ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության Շահիդ Ֆահմիդե դպրոցի`այս պահին վերանորոգման փուլում գտնվող հանդիսությունների սրահը կկրի նահատակ Մաքան Նասիրիի անունը և կզարդարվի նրա գեղեցիկ պատկերով։

Մաքան Նասիրիի մայրն իր խոսքում նշեց, որ գուցե մի օր շրջի ամբողջ աշխարհով, որպեսզի թույլ չտա, որ անմեղ զոհերի ձայնը լռեցվի։ Նա հավելեց․ «Ես չեմ զարմանում Ամերիկայի և Իսրայելի գործողություններից․ նրանք Գազայում սպանել են 50 հազար կին և երեխա։ Ես զարմանում եմ հարևանների վրա, որոնք չպահպանեցին հարևանության օրենքն ու կարգը` տրամադրելով օդային ու ցամաքային տարածք մեր թշնամիներին այս վայրագ հարձակումների համար»։

Ծրագրի մյուս հատվածներում ցուցադրվեցին Մինաբի դպրոցի նահատակների և Մաքանի մասին գեղեցիկ տեսահոլովակներ, երեխաները միասին երգեցին օրհներգը, ծաղիկներ նվիրեցին Մաքան Նասիրիի ընտանիքին, նաև ի հիշատակ Մաքան Նասիրիի Երևանի Կապույտ մզկիթի այգում տնկվեց ծառ:

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است