.
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Շիրղոլամիի ելույթը «Հեղափոխության մեծ առաջնորդից մինչև նահատակ առաջնորդ. դիմադրության դիսկուրսի շարունակու
.
Դիմադրության գաղափարախոսությունն Իմամ Խոմեյնիի և նահատակ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի մտքերում ու վարքագծում իրանական քաղաքակրթության պատմական ավանդույթի շարունակությունն է:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Շիրղոլամին Սլավոնական համալսարանում կայացած «Հեղափոխության մեծ առաջնորդից մինչև նահատակ առաջնորդ. դիմադրության դիսկուրսի շարունակականությունը» խորագրով գիտաժողովի իր ելույթում նշեց.
«Իմամ Խոմեյնիի և նահատակ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի դիմադրության գաղափարախոսությունը կարելի է դիտարկել որպես իրանական քաղաքակրթության մեջ հակաճնշումային պատմական շարժման շարունակություն»։
Նա հավելեց, որ այս մտածողությունը, թեև կրում է շիականության վեհ գաղափարների ազդեցությունը, իր էությամբ «Իրանշահրի» մտածողություն է:
Անդրադառնալով Իրանի պատմության մեջ դիմադրության մտածողության շարունակականությանը՝ հետիսլամական շրջանից մինչև Օմայանների, Աբբասյանների, մոնղոլների, օսմանցիների, եվրոպացիների և այլ զավթիչների դեմ պայքարը, դեսպանն ընդգծեց, որ այս պատմական ավանդույթը հետիսլամական դարաշրջանում մարմնավորվել է այնպիսի անհատների կերպարներում, ինչպիսիք են Յաղուբ Լեյս Սաֆարին, Ֆիրդուսի Թուսին, Ջալալ ալ-Դին Խորեզմշահը, Սարբադարնները, Շահ Իսմայիլ Սեֆյանը, Նադիր Աֆշարը և Աբբաս Միրզան:
Հայաստանում ԻԻՀ դեսպանը նշեց. «Իմամ Խոմեյնին և Այաթոլլահ Խամենեին նույնպես, հետևելով հենց այս դարավոր ավանդույթին, հետամուտ եղան անկախ, արժանապատիվ, հզոր ու հպարտ Իրանի գաղափարին»։
Ելույթի վերջում դեսպանը շեշտեց. «Իրանցի ժողովուրդը վերջին պատերազմում ցույց տվեց, որ իրանական դիմադրության մտածողության հազարամյա ժառանգությունը դեռևս կենդանի է և ուղեցույց է այսօրվա ու գալիք սերունդների համար»։
Հիշյալ գիտաժողովում ելույթներով հանդես են եկել նաև համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասատրյանը, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Ասադին, ինչպես նաև մի շարք դասախոսներ և փորձագետներ։