28 June 2026
2026/06/24 - 14:52
2026/06/24 - 14:52
.

Անցկացվեց սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը

.

2026 թ. հունիսի 23-ին Երևանում անցկացվել է Իրանի և Հայաստանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը, որը նախագահում էին Իրանի Ճանապարհային տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների կազմակերպության գլխավոր ղեկավար, Տրանսպորտի և ճանապարհաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:
Նիստին մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև տրանսպորտի, ենթակառուցվածքների և մաքսային մարմինների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճանապարհային տուրքերի նվազեցման, տրանսպորտային և ճանապարհային հարցերի կարգավորման նպատակով համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման, երկրորդ սահմանային կամրջի կառուցման, երկու երկրների մաքսակետերում բեռնատարների անցունակության կարողությունների ավելացման և սահմանային տերմինալների զարգացման հարցերը։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است