18 September 2026
2026/07/20 - 16:27
2026/07/20 - 16:27
.

Իրանի նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին հետ միաժամանակ Երևանի Կապույտ մզկիթի գլխավոր բակո

.

Երևանի կապույտ մզկիթում անցկացվեց «Հավերժական պատմություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Իրանի նահատակ առաջնորդ, Մեծ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին հետ միաժամանակ Երևանի Կապույտ մզկիթի գլխավոր բակում տեղի ունեցավ «Հավերժական պատմություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը պատկերային կերպով ներկայացնում և պատմում էր Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի կյանքի, գաղափարների և պատմական դերակատարության մասին՝ ընդգրկելով նրա կյանքի տարբեր փուլերը՝ մանկությունից ու հեղափոխական պայքարի տարիներից մինչև նախագահի և հոգևոր առաջնորդի պաշտոնների ժամանակաշրջանը։ Ցուցահանդեսին զուգահեռ, մզկիթում ներկաների համար ցուցադրվում էին նաև նահատակ առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների ուղիղ հեռարձակումները` տարբեր հեռուստաալիքների եթերով: Այդ օրերին Կապույտ մզկիթը վերածվել էր համերաշխության, սգո և նահատակ առաջնորդի քաղաքական ու գաղափարական ժառանգության վերարժևորման յուրահատուկ վայրի։ Հայաստանում բնակվող իրանցիների, Իրանի բարեկամների, այցելուների և զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության արժանացած ցուցահանդեսն իր աշխատանքը կավարտի հուլիսի 11-ին։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است