.
ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարի հետ
.
ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ դոկտոր Ղանբարին՝ Երևան կատարած այցի շրջանակում հանդիպում և քննարկումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը փոխանցելով Իրանի արտաքին գործերի նախարար դոկտոր Աբբաս Արաղչիի ողջույնները, շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հրաժեշտի և ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար։ Պարոն Միրզոյանը, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առանձնահատուկ հարաբերությունների կարևորությունը, շեշտել է երկու երկրների համագործակցության առկա ներուժի հետևողական զարգացման և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև անդրադարձել են Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, ընդգծել դրանց արագացված կատարման կարևորությունը և քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերն ու համագործակցության հեռանկարները։