18 September 2026
2026/07/20 - 16:45
2026/07/20 - 16:45
.

Երևանի Կապույտ մզկիթում անցկացվեցին Ղուրանի ընթերցման և Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրվա

.

Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի աճյունի հուղարկավորության և թաղման արարողությանը զուգահեռ՝ հինգշաբթի երեկոյան՝ 2026 թ. հուլիսի 9-ին, Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել Ղուրանի ընթերցանության և նահատակ առաջնորդի հիշատակի մեծարման արարողություն, որին ներկա էին Հայաստանում բնակվող իրանցիներ և տարբեր ազգությունների մուսուլմաններ: Այս արարողության ժամանակ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, անդրադառնալով Իրանի նահատակ առաջնորդի անհատականության առանձնահատկություններին, նահատակ առաջնորդի հուղարկավորության և թաղման արարողություններին ժողովրդի բազմամարդ մասնակցությունը համարել է Իրանի ժողովրդի հավատարմության խորհրդանիշը՝ անկախության, արժանապատվության և դիմադրության գաղափարներին: Նա Թեհրանում, Ղոմում և Իրաքում տեղի ունեցած հրաժեշտի արարողությունները, ինչպես նաև Սուրբ Իմամ Ռեզայի դամբարանի հարևանությամբ նրա թաղումը բնութագրել է որպես հավերժական իրադարձություն Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ:

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است