18 September 2026
2026/07/20 - 16:47
2026/07/20 - 16:47
.

Էջմիածնի Մայր Աթոռի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարգանքի տուրքը Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հիշատակին

.

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն և իր հարգանքի տուրքը մատուցեց Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդ, Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Նորին Սրբությունը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ընթացքում իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իրանի կառավարությանն ու ժողովրդին և աղոթքով առ Աստված, որ Բարձրյալը Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հոգուն պարգևի խաղաղություն և արժանացնի նրան երկնային արքայության բարձրագույն հանգրվանին։ Վեհափառ Հայրապետը նաև հույս հայտնեց, որ Բարձրյալի ողորմածությամբ և նորընտիր Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի առաջնորդությամբ Իրանի բարեսեր ժողովուրդը կվերագտնի իր կյանքի անվտանգ և բնականոն ընթացքը։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است