19 October 2026
2026/10/19 - 12:32
2026/10/19 - 12:32
.

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը նշել է․ «Երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը կնպաստի տա

.

Իրանի նախագահը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, ընդգծել է․ «ԱՄՆ-ն խնդիրներ է ստեղծել ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար։ Եթե շարունակի այս ճանապարհով գնալ, իրավիճակն ամբողջ աշխարհի համար ավելի կվատթարանա։ Ուստի ավելի լավ է ուժի փոխարեն գործի երկխոսության տրամաբանությամբ»։

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է երկու երկրների միջև հանքարդյունաբերության, առևտրի, տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում ռազմավարական ու երկարաժամկետ ծրագրի մշակման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև ռազմավարական ծրագրի մշակումը կարող է նպաստել տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմանը։

Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների խորացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Նշելով, որ Իրանը վճռական է ընդլայնելու կապերը բոլոր ոլորտներում՝ նախագահն ընդգծել է․ «Մենք պետք է համագործակցենք և գործնականում կյանքի կոչենք մեր ծրագրերը։ Մինչ այժմ նույնպես բազմաթիվ լավ քայլեր են իրականացվել, և հուսով ենք, որ դրանք կլինեն երկարաժամկետ ու շոշափելի արդյունքներ կտան»։

Ընդգծելով, որ Իրանը հնարավոր չէ մեկուսացնել պատժամիջոցներով՝ Փեզեշքիանը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է հասկանա՝ Իրանը, հենվելով իր ժողովրդի վրա և համակարգելով գործողությունները հարևան երկրների հետ, վճռականորեն շարունակելու է իր հարաբերություններն աշխարհի հետ։

Անդրադառնալով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին՝ նա կրկին ընդգծել է․ «ԱՄՆ-ն խնդիրներ է ստեղծել ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար։ Եթե շարունակի այս ճանապարհով գնալ, իրավիճակն ամբողջ աշխարհի համար ավելի կվատթարանա։ Ուստի ավելի լավ է ուժի փոխարեն գործի երկխոսության տրամաբանությամբ»։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով Իրանի մշակութային և պատմական անցյալին, նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայունության և խաղաղության։ Նա հավելել է, որ Հայաստանը օրեցօր ընդլայնում է կապերը հարևան երկրների հետ՝ փորձելով այդ հարաբերությունները զարգացնել փոխադարձ զարգացման և շահերի հիման վրա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը կարևոր է համարել՝ նշելով, որ էներգետիկ ոլորտում համագործակցությունը հսկայական ներուժ ունի և կողմերը ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ կապերն ավելի ընդլայնելու համար։

 

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است