5 January 2026
2025/12/26 - 11:35

Դոկտոր Փեզեշքիանը հանդիպել է քրիստոնյա նահատակի ընտանիքի հետ

.

Հիսուս Քրիստոսի ծննդյան նախօրեին Նախագահը այցելել է քրիստոնյա նահատակ Ռազմիկ Խաչատրյանի ընտանիքին։

Հիսուս Քրիստոսի ծննդյան նախօրեին Փեզեշքիանը այցելել և զրուցել է Իրանի քրիստոնյա համայնքի հպարտ և ականավոր նահատակներից մեկի՝ Ռազմիկ Խաչատրյանի ընտանիքի հետ։

Այս անկեղծ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ի նշան հարգանքի առ նահատակների անմար հիշատակի և նրանց ազնիվ ընտանիքներին զորակցության, նրանց զոհաբերության ու տոկունության մեծարելման, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի  ծնունդը և Նոր տարին շնորհավորելու նպատակով, Իրանի իսլամական հանրապետության նախագահը, հարգանքի տուրք մատուցելով այս թանկագին նահատակի հիշատակին և Իրանի Իսլամական Հանրապետության անկախության, արժանապատվության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում բոլոր ազգերի ու աստվածային կրոնների անքակտելի դերին,  քրիստոնյա նահատակների ներկայությունն ու զոհաբերությունը սրբազան պաշտպանության մեջ համարել է ազգային միասնության և իրանական ազգի խորը ակնածանքի հստակ դրսևորում։

Փեզեշքիանը նաև բարձր գնահատեց նահատակ Խաչատուրյանի ընտանիքի համբերությունն ու տոկունությունը, և երկրի այսօրվա պատիվն ու հզորությունը համարեց նահատակների զոհաբերության և նրանց ազնիվ ընտանիքների տոկունության արդյունք՝ նշելով, որ այս սիրելիներին հանդեպ գնահատանքը համակարգի իշխանությունների մշտական պարտականությունն է, և մենք հույս ունենք, որ չենք ամաչի նահատակների առաջ։

Այս հանդիպմանը նահատակ Ռազմիկ Խաչատուրյանի ընտանիքը, ինչպես նաև Իսլամական խորհրդարանում քրիստոնյա ներկայացուցիչ Արա Շահվերդյանը նույնպես երախտագիտություն հայտնեցին Իրանի Իսլամական նախագահի ներկայության և ուշադրության համար՝ ընդգծելով իրենց նվիրվածությունը Իսլամական հեղափոխության իդեալներին և մեր սիրելի Իրանին ծառայելու գործում նահատակների ուղու շարունակականությանը։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است